Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Արձակախառը

Արձակախառը
18.09.2025 | 13:11

Ազգս ծռվել է, ճիշտ ճամփից շեղվել,

ՈՒշքի կգա, ճիշտ ուղին կճարի։

Այսպես չի մնա, ծուռը նորից կուղղվի։

Արցախս չկա, արնաքամ եղավ,

Կարոտից սմքեց, գլուխը կախեց։

Բայց այսպես չի եղել ու չի էլ մնա։

Արդարությունը նորից կհառնի,

Հոգ մի անի, բարեկամ,

Ձախորդ օրեր են, ձմռան նման,

Կուգան ու կերթան, այսպես չի մնա։

Ղեկավարն է ծուռ,

Ինքն է ծռել երկիրս հպարտ,

Բայց ով մնաց հավերժ,

որ սա էլ մնա։

Այսպես չի մնա` ինչպես եկել է,

Այնպես էլ կգնա։

Ազգս կսթափվի, ու ոտքի կելնի,

Դավիթն իր Քուռկիկ Ջալալին կհեծնի,

Հայկերն` անվրեպ աղեղը կարձակեն,

Թշնամուն մեր սուրբ հողից կքշեն։

Բարեկամ, հոգ մի արա,

Այսպես չի մնա,

Ձախորդ օրդ կուգա ու էլի կերթա։

Աշխարհն ու՞մ է մնացել,

Որ Նիկոլին ու թուրքին մնա։

Հայքը հայինն է, Արցախը մերն է,

Այդպես եղել է,

Այդպես էլ` կմնա։

Աննա ԱՅՎԱԶՅԱՆ

Դիտվել է՝ 5652

Մեկնաբանություններ